Ռիհաննան դարձել է ԱՄՆ-ի ամենաերիտասարդ self-made միլիարդատերը

10:12   6 հուլիսի, 2022

Երգչուհի Ռիհաննան դարձել է ԱՄՆ-ի ամենաերիտասարդ self-made միլիարդատերը։ ԱՄՆ-ի ամենահարուստ կանանց վարկանիշում նա շրջանցել է Քիմ Քարդաշյանին։ Այդ մասին գրում է Hypebeast-ը։

Սակայն Ռիհաննայի կարողությունն ավելի քիչ է, քան Քիմ Քարդաշյանինը։ 2022 թվականի տվյալներով երգչուհին ունի 1,4 միլիարդ դոլար, իսկ ռեալիթի հեռուստաաստղը՝ 1,8 միլիարդ դոլար։

Ամենաշատ գումարը Ռիհաննային բերել է իր բիզնեսը, եւ այս կապիտալի միայն մի մասն է նրա երաժշտական ​​եւ դերասանական կարիերայից: Մասնավորապես, կոսմետիկայի ընկերությունը, որին նա տիրապետում է ֆրանսիական LVMH հսկայի հետ, 2020 թվականին 550 միլիոն դոլար եկամուտ է բերել: LVMH-ի ղեկավարն ու սեփականատերը Բեռնար Առնոն է՝ աշխարհի երկրորդ ամենահարուստ մարդը։



© NEWS.am STYLE