«Երբեք չէի մտածի, որ միաժամանակ հնարավոր է հայտնվել երեք վայրում...»․ Անահիտ Կիրակոսյան

11:44   6 հուլիսի, 2022

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է ճամփորդության  ժամանակ։

292110716_8190952180918520_8832068068522930031_n.jpg (224 KB)

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Անահիտն սպորտային կերպարում է։ Նա կրում է ջինսե տաբատ, որը համադրել է վանդակավոր պրինտով բաճկոնի հետ։ Երիտասարդ մայրիկի մազերն արձակված են, առանց շպարի է։ «Կյանքում հնարավոր են հրաշքներ... պետք է հավատալ շատ ուժգին...

Երբեք չէի մտածի, որ միաժամանակ հնարավոր է հայտնվել երեք վայրում... Այս պարագայում մի ոտքս Գերմանիայում է, մյուսը Բելգիայում, իսկ ձեռքս Հոլանդիայում ...երեք երկրների հատվող կետում էի.... Շատ հավես էմոցիա ...», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է դերասանուհին։

290647901_1520845584997977_2314424994654482097_n.jpg (136 KB)

Ավելի վաղ հրապարակված կադրերում Անահիտը կրում էր բաց երանգի զգեստ, որը համադրել էր լայնեզր գլխարկի հետ։ Նա արձակել էր մազերը, նվազագույն շպարով էր։ «Վենետիկ...Վենետիկը նման է կտավի... էական չէ դու քայլում ես կենտրոնական փողոցներով, նավակի մեջ ես , թե որևէ կամուրջի մոտ ...ամենուր կտավային գույներ են։ Դե դու էլ դառնում ես կտավի հերոսուհի....», - հրապարակումը մակագրել էր Անահիտը։



© NEWS.am STYLE