«Կրակոտ»․ Ժաննա Բուտուլյանը՝ սպորտային կերպարում

13:39   6 հուլիսի, 2022

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է սպորտային կերպարում։

291818336_609049370779854_5169672464483647902_n.jpg (198 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Ժաննան կրում է մուգ երանգի բլուզ, որը համադրել է լեգինսների, մարզակոշիկների հետ։ Դերասանուհին արձակել է մազերը, նախապատվությունը տվել է մեղմ շպարին։ Նրա կերպարն ամբողջացնում է արեւապաշտպան ակնոցը։ «Ինձ հետ կխեղդվես... – Ոչ, մենք լողալ կսովորենք», - գրել է Ժաննան։ Հետեւորդները բազում հաճոյախոսություններ են ուղղել․ «Կրակոտ», «Յուահատուկ գեղեցկություն»։

Ժաննա-Բուտուլյան (185 KB)

Օրերս հրապարակված կադրերն արվել էին Մոսկվայում։ Ժաննան կրում էր սպիտակ տոպ, բաց երանգի վերնաշապիկ եւ տաբատ, որոնք էլ համադրել էր սպորտային կոշիկների հետ։ Նրա մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ «Մոսկվա։ Սիրում եմ», - հրապարակումը կարճ մակագրել էր Ժաննան։



© NEWS.am STYLE