«Չի ներվում եւ այն, ինչը կոչվում է առավելություն»․ Թամարա Գեւորգյան

15:42   6 հուլիսի, 2022

Դերասանուհի Թամարա Գեւորգյանը կիսվել է նոր ֆոտոշարքով, որում հրապուրիչ կերպարում է։

291773877_395313099101154_3526761487058872241_n.jpg (123 KB)

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Թամարան կրում է բաց երանգի բլուզ, որը համադրել է մուգ տաբատի, սպիտակ վերնաշապիկի հետ։ Նրա մազերն արձակված են, նուրբ դիմահարդարմամբ է։ Նրա կերպարն ամբողջկան են դարձնում գլխարկն ու արեւային ակնոցը։ «Չի ներվում եւ այն, ինչը կոչվում է առավելություն», - հրապարակմանը կից դերասանուհին մեջբերել է Պարույր Սեւակին։

291585881_560388982449688_7196208233865785605_n.jpg (136 KB)

Ավելի վաղ հրապարակված լուսանկարներում Թամարան կրում էր սպիտակ գույնի, ուսերը բաց, ուռուցիկ թեւերով երկարափեշ զգեստ։ Նա արձակել էր ալիքավոր հարդարված մազերը, նախընտրել էր նուրբ շպար։ «Թող կյանքում երբեք ոչինչ անավարտ չմնա․․․», - հրապարակման մեկնաբանություններում գրել էր դերասանուհին։

 

 

Լուսանկարները՝ @kamalyanlin_photographer



© NEWS.am STYLE