«Գյումրի, ոնց էի կարոտել»․ Արմինկա (ֆոտո)

16:39   6 հուլիսի, 2022

Երգչուհի Արմինկան, որը տեւական ժամանակ է, ինչ բնակվում է ԱՄՆ-ում, ժամանել է հայրենիք։ Այս մասին տեղեկանում ենք սոցիալական ցանցի նրա էջից։

291592905_560514775539498_7585793646648417642_n-1.jpg (308 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված նոր կադրում երգչուհին սպիտակ բլուզ է կրում, որը համադրել է ոճային տաբատի հետ։ Նրա մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Արմինկայի կերպարն ամբողջական են դարձնում սպորտային կոշիկներ, պայուսակն ու արեւապաշտպան ակնոցը։ «Գյումրի՜՜՜՜, ո՜նց էի կարոտել», - հրապարակումը մակագրել է Արմինկան։  

290680944_600613498155290_3245044156061226004_n.jpg (119 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրում երգչուհին կերպարանք էր ընդունել բնության գրկում։ Նա բաց երանգի սպորտային հագուստ էր կրում։ Արմինկայի մազերն արձակված էին, նվազագույն շպարով էր։ «Էս գեղեցկությունը», - հրապարակումը կարճ մակագրել էր երգչուհին, իսկ հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել նրան․ «Անչափ գեղեցիկ»։



© NEWS.am STYLE