Ռուսաստանում կփակվի Անի Լորակի ընկերությունը

13:12   6 հուլիսի, 2022

Ուկրաինացի երգչուհի Անի Լորակի ընկերությունը, որը երկար ժամանակ աշխատել է Ռուսաստանում, փակման եզրին է։ Ընկերությունը հայտնվել է Դաշնային հարկային ծառայության սեւ ցուցակում:

«Լորակ» կազմակերպության հաշիվները վաղուց սառեցվել են հարկային մարմինների կողմից։ Դաշնային հարկային ծառայության պարտապանների սեւ ցուցակում ներառված են կազմակերպություններ, որոնք չեն վճարում պարտադիր վճարներ կամ հաշվետվություններ չեն տրամադրում ավելի քան մեկ տարի, գրում է kp.ru-ն։

Անցած տարի «Անի Լորակ Փրոդաքշն» ՍՊԸ-ին հաջողվել է հաղթահարել հարկային մարմինների պահանջները։ Ընկերությունը գործում է համերգների կազմակերպման, երգերի եւ տեսահոլովակների նկարահանման ոլորտում։ Երգչուհին կարողացել է պահպանել ընկերությունը Մելաձեի անվան շուրջ սեքս-սկանդալ բարձրացնելուց հետո։ Այդ ժամանակ ընկերության իրավաբանական հասցեի հետ կապված խնդիր էր հայտնաբերվել։



© NEWS.am STYLE