Օլգա Բուզովան պատասխանել է քրոջ հետ տարաձայնությունների մասին լուրերին

14:23   6 հուլիսի, 2022

Հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան իր Instagram-ում պատմել է, թե ինչ հարաբերությունների մեջ է քրոջ՝ Աննայի հետ։

«Սերը միշտ ապրել է, ապրում է եւ կապրի մեր սրտերում միմյանց հանդեպ։ Մենք հարազատ քույրեր ենք։ Որքան էլ ցանկանան մեր միջեւ լարվածություն մտցնել, մենք միեւնույն է քույրեր ենք։ Կարող ենք տարբեր կերպ մտածել, չհամաձայնվել միմյանց հետ, եւ դա լավ է: Կանացի վեճեր են ... Դրանք բոլորի մոտ են առկա», - խոստովանել է 36-ամյա հեռուստաաստղը։

Հարազատների կոնֆլիկտի մասին հայտնի է դարձել անցյալ տարվա դեկտեմբերին։ Աննան նշել էր, որ թյուրըմբռնումներն ազդել են ոչ միայն քրոջ, այլեւ մտերիմ ընկերների հետ հարաբերությունների վրա։



© NEWS.am STYLE