«Էլեգանտ»․ Էլեն Ասատրյանի երեկոյան լուքը

22:48   6 հուլիսի, 2022

Դերասանուհի, երգչուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է երեկոյան դասական կերպարում։

291530079_375368328024681_3134944639556501073_n.jpg (225 KB)

Իր ինստագրամում տեղադրված կադրում Էլենը կրում է սեւ-սպիտակ երանգների համադրությամբ հանդերձանք, որը համադրել է բարձրակրունկների հետ։ Նրա մազերը հավաքված են, ընդգծված շպարով է, իսկ կերպարն ամբողջացրել են աքսեսուարները։ «Ո՞ր նկարն ավելի շատ հավանեցիք․ 1,2 թե՞ 3», - հրապարակման մեկնաբանություններում հետեւորդներին է դիմել Էլենը։ Նրանք էլ իրենց հերթին բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել․ «Էլեգանտ»։

Էլեն-Ասատրյան.jpg (139 KB)

Օրերս հրապարակված լուսանկարում Էլենը կրում էր սեւ տոպ, որը համադրել էր մախրագույն սպորտային տաբատի եւ վառ երանգի վերնաշապիկի հետ։ Էլենը հավաքել էր մազերը, ընդգծված շպարով էր, իսկ կերպարն ամբողջական էին դարձնում աքսեսուարները։ Հրապարակումը նա չէր մակագրել, սակայն հետեւորդները բազում դրական մեկնաբանություններ էին կատարել․ «Ոճային»։



© NEWS.am STYLE