Տոպը՝ կիսաշրջազգեստի համադրությամբ․ Տաթեւ Հովակիմյանի լուսանկարը

18:41   6 հուլիսի, 2022

Դերասանուհի Տաթեւ Հովակիմյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ամառային քնքուշ կերպարում է։

291750483_1065413454354395_7786998494570227639_n.jpg (173 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երիտասարդ դերասանուհին ծաղկավոր պրինտով տոպ է կրում, որը հաջողությամբ համադրել է ճերմակ կիսաշրջազգեստի հետ։ Տաթեւն արձակել է ալիքավոր վարսերը, նվազագույն շպարով է։ Հրապարակումը նա չի մեկնաբանել։

Տաթեւ-Հովակիմյան.jpg (191 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրերում երիտասարդ դերասանուհին սեւ զգեստ էր կրում։ Տաթեւի մազերը հավաքված էին, նվազագույն շպարով էր։ Կերպարն ամբողջական էին դարձնում երկար ականջօղերը։ «Հույզերիս 50 երանգները», - գրել էր նա։

 

 

Լուսանկարը՝ @aarmikk



© NEWS.am STYLE