«Կյանքը գեղեցիկ ճամփորդություն է քեզ հետ»․ Սոֆյա Պողոսյանի եւ որդու ջերմ լուսանկարը

20:49   6 հուլիսի, 2022

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է որդու՝ փոքրիկ Միքայելի հետ։

291438393_1572724693129012_1812934277935212225_n.jpg (209 KB)

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո անհետանում է, տեղադրված կադրում Սոֆյան ջերմ ու ամուր գրկել է որդուն։ Դեերասանուհին հետաքրքիր նաշխերով հանդերձանքով է։ Նրա մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Սիրառատ կադրին կից երիտասարդ մայրիկը գրել է․ «Կյանքը գեղեցիկ ճամփորդություն է քեզ հետ»։

Սոֆյա-Պողոսյան1.jpg (337 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրում երիտասարդ մայրիկը կրում էր հետաքրքիր նախշերով, երկարափեշ զգեստ, իսկ կերպարն ամբողջական էր դարձնում գլխաշորը։ Սոֆյան արձակել էր մազերը, առանց շպարի էր։ Հրապարակումը դերասանուհին չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE