«3 ամիսն ամռան համար քիչ ա»․ Արեւիկ Ուդումյան

10:40   7 հուլիսի, 2022

Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով դասական կերպարում։

291841442_197037215995048_1592980289909300465_n.jpg (107 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Արեւիկը սեւ վերնաշապիկ եւ նույն գույնի տաբատ է կրում։ Նրա մազերն արձակված են, ընդգծված շպարով է։ Իսկ կերպարն ամբողջացնում են աքսեսուարները․ ականջօղեր, կարմիր պայուսակ։ «Նույնիսկ արեւից բողոքելով, շոգին չդիմանալով` ասում եմ` 3 ամիսը ամռան համար քիչա», - գրել է Արեւիկը, ապա հավելել է «ամառ, Հայաստան, ամառային գիշերներ» հեշթեգերը։

291068225_1774121786261078_8241452504718624873_n.jpg (87 KB)

Ավելի վաղ հրապարակված կադրերում Արեւիկը սպորտային կերպարում էր․ կրում էր սեւ գույնի բլուզ, որը համադրել էր նույն երանգի սպորտային տաբատի հետ։ Նրա մազերն արձակված էին, նուրբ շպարով էր, իսկ կերպարն ամողջացնում էր մարզակոշիկները։ «Գյումրի։ Դե ասեք ու՞ր գնանք համով ուտելու», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել էր երիտասարդ մայրիկը։



© NEWS.am STYLE