«Շատ տարօրինակ բաներ» սերիալի նոր եթերաշրջանը կարող է դիտումների բոլոր ժամանակների բացարձակ ռեկորդ սահմանել

17:41   6 հուլիսի, 2022

«Շատ տարօրինակ բաներ» սերիալի չորրորդ եթերաշրջանը մեկ ամսվա ընթացքում դիտվել է 1,15 միլիարդ ժամ, ինչը լավագույն արդյունքն է Netflix-ի անգլալեզու շոուի համար: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը։

Սերիալի նոր եթերաշրջանը բաժանվել է երկու մասի, որոնցից առաջինը թողարկվել է Netflix սթրիմինգային հարթակում մայիսի 27-ին, երկրորդը՝ հուլիսի 1-ին։ Համակցված՝ առաջին դրվագներից հետո 28 օրվա ընթացքում դրանք ունեն 1,15 միլիարդ ժամ դիտում: Ռեկորդը շարունակում է պահպանել կորեական «Կաղամարի խաղը» շոուն, որն իր թողարկման առաջին ամսում դիտել է 1,65 միլիարդ ժամ։

Նախկինում «Շատ տարօրինակ բաներ»-ի ստեղծողները հայտնել էին, որ հինգերորդ եթերաշրջանն ավելի կարճ է լինելու, քան նախորդը։



© NEWS.am STYLE