Վորոնեժում չեղարկվել է «ДДТ» խմբի համերգը

18:12   6 հուլիսի, 2022

Վորոնեժի «Չեռնոզեմի» փառատոնում չեղարկվել են «ДДТ»  խմբի համերգները։ Հետաձգվել է նաեւ խմբի ելույթն Օրենբուրգում։ Այս մասին գրված է «Вконтакте» սոցիալական հարթակում խմբի ֆան ակումբի էջում։

«Կրկին չեղյալ հայտարարելու «մշակույթը»։ Վատ լուր Օրենբուրգում «ДДТ»-ի համերգը հետաձգվել է այս տարվա հոկտեմբերի 7-ից մինչեւ 2023 թվականի փետրվարի 21-ը: Տոմսերը փոփոխության կարիք չունեն: Նաեւ ուշադրույուն ենք դարձնում, որ Վորոնեժի «Չեռնոզեմի» փառատոնի կայքից անհետացել է խմբի մասնակցության մասին ինֆորմացիան: Պարզաբանումների համար դիմեք կազմակերպիչներին»,- գրել են երկրպագուները։

Մինչ այս խմբի ֆրոնտմեն Յուրի Շեւչուկը դեմ է արտահայտվել Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությանը։ Հունիսի սկզբին նա ենթադրել էր, որ հայրենիքում իր համերգային գործունեությունը մոտենում է ավարտին։

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE