Դերասանուհի Բեթ Միդլերին մեղադրել են տրանսֆոբիայի մեջ՝ Twitter-ում իր գրառման համար

20:12   6 հուլիսի, 2022

Դերասանուհի Բեթ Միդլերին մեղադրել են տրանսֆոբիայի մեջ՝ կանանց մասին Twitter-ում իր գրառումից հետո։ Այդ մասին գրում է The Hollywood Reporter-ը։

«Աշխարհի կանայք։ Մեզ զրկում են մեր մարմնի, մեր կյանքի եւ նույնիսկ անվան նկատմամբ մեր իրավունքներից: Մեզ այլեւս «կին» չեն անվանում, մեզ ասում են «ծնող», նույնիսկ «հեշտոցով մարդիկ»։ Թույլ մի տվեք ջնջել ձեզ: Երկրի վրա յուրաքանչյուր մարդ պարտական ​​է քեզ»,- գրել է դերասանուհին։

Բեթի թվիթը հղում է The New York Times-ի հոդվածին, որի հեղինակը պնդում է, որ «ծննդաբերող կին» եւ նման այլ արտահայտությունները, փոխարինում են «կին» բառին։

Գրառումը հավաքել է մոտ 20,000 պատասխան, որտեղ 76-ամյա Միդլերը քննադատվում է տրանսֆոբ լինելու եւ տրանսգենդեր տղամարդկանց ծննդաբերելու իրավունքը մերժելու համար, ինչպես նաեւ առաջարկում է բոյկոտել իր մասնակցությամբ «Ֆոկուս-պոկուս» ֆիլմի առաջիկա շարունակությունը։



© NEWS.am STYLE