Յանա Պոպլավսկայան կրկին պատրաստվում է ամուսնանալ

23:12   6 հուլիսի, 2022

Ռուս եւ խորհրդային դերասանուհի Յանա Պոպլավսկայան յոթ տարի հարաբերությունների մեջ է ռադիոհաղորդավար Եվգենի Յակովլեւի հետ, ում առաջարկությունները նա մի քանի անգամ մերժել է։  

Այժմ սիրահարները, ըստ ամենայնի, մտադիր են օրինականացնել հարաբերությունները։

Ինչպես պարզվել է, Պոպլավսկայայի նախկին ամուսնական փորձը չափազանց անհաջող էր։ Եվ նա չի ցանկացել կրկնել այն։ Սակայն Յակովլեւի մի քանի փորձերից հետո կինը, այնուամենայնիվ, հանձնվել է։ Զույգը հարաբերությունների գրանցման դիմում է ներկայացրել։ Դա տեղի է ունեցել դեռեւս 2020 թվականին, սակայն համաճարակը խանգարել է սիրահարների ծրագրերին։

Այժմ դերասանուհին կրկին պատրաստվում է հարսանիքին։ Զույգը նույնիսկ ամուսնական մատանիներ է գնել։ Մեզ մնում է հուսալ, որ արարողությունը կկայանա այս տարի։



© NEWS.am STYLE