Թոմ Հենքսը քննադատել է «Բազ Լայթեր» մուլտֆիլմը

13:07   7 հուլիսի, 2022

Օսկարակիր Թոմ Հենքսը մեկնաբանել է Disney/Pixar-ի վերջին՝ «Բազ Լայթեր» նախագիծը։ Դերասանը, որը հնչյունավորել է կովբոյ Վուդիին «Խաղալիքների պատմություն» ֆրանշիզայում, ոգեւորված չի այդ գաղափարով:

«Իրականում, ես կցանկանայի կրկին աշխատել Թիմ Ալենի հետ, բայց նրանք չթողեցին, որ նա վերադառնա այդ դերին: Ես դա չեմ հասկանում»,- CinemaBlend-ին տված հարցազրույցում դժգոհել է դերասանը։

Նա նաեւ ակնարկել է, որ Քրիս Էվանսը հարմար չէ տիեզերագնաց Բազի դերին. «Սա արվում է մարդկանց կինոթատրոններ տանելու համար։ Ես նախընտրում եմ կինոթատրոն գնալ անծանոթ մարդկանց հետ եւ դահլիճից հեռանալ ընդհանուր ինչ-որ բանով։

Ավելի վաղ Թիմ Ալենն ասել էր, որ Disney-ի ղեկավարությունը չի աջակցել Բազի մասին անհատական ​​ֆիլմի գաղափարին եւ փոխարենը ստեղծել է իր սեփականը: Ինքը՝ Ալենն ընդգծել է, որ «առանց Վուդիի Բազ չկա»։



© NEWS.am STYLE