Ռենատա Լիտվինովան եւ Քիմ Քարդաշյանը քայլել են Balenciaga շոուի պոդիումով

22:12   6 հուլիսի, 2022

Ռուս թատրոնի եւ կինոյի դերասանուհի Ռենատա Լիտվինովան քայլել է Փարիզում կայացած Balenciaga նորաձեւության ցուցադրության ժամանակ։ Այս մասին հայտնում է Super.ru Telegram ալիքը։

Լիտվինովայի հետ բրենդի կուտյուրային հավաքածուի ցուցադրությանը մասնակցել են հեռուստաաստղ եւ գործարար Քիմ Քարդաշյանը, դերասանուհի Նիկոլ Քիդմանը, երգչուհի Դուա Լիպան, ինչպես նաեւ մոդելներ Նաոմի Քեմփբելը եւ Բելլա Հադիդը։

Սա ապրանքանիշի առաջին կուտյուրային ցուցադրությունն էր 53 տարվա ընթացքում եւ երկրորդ հավաքածուն՝ դիզայներ Դեմնա Գվալասիայի կողմից:



© NEWS.am STYLE