«Քեզ հետ անգամ աշխարհի ծայրն էլ կգնամ, մենակ իմանամ, որ ձեռքս այսպես ամուր բռնած ես լինելու»․ Իրինա Թովմասյանն՝ ամուսնու հետ

18:41   7 հուլիսի, 2022

«Միսս Արմենիա 2011» Իրինա Թովմասյանը մեկնել է հանգստի, որտեղից կիսվում է նոր լուսանկարներով եւ տեսանյութերով։

292264291_713538656372206_5558788337553943742_n.jpg (281 KB)

«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված ընտանեկան կադրում երիտասարդ մայրիկը պատկերված է ամուսնու հետ։ Զույգը գրկախառնված է։ Իրինան կրում է կանաչ երանգի երկարափեշ զգեստ, որը համադրել է նույն երանգի կոշիկների հետ։ Նրա մազերն արձակված են, նվազագույն շպարով է։

«Երջանկություն է ունենալ կողքիդ այնպիսի մարդ, որ քեզ հետ է և դժվարին և ուրախ պահերին։ Ով քեզ հետ հավասար տանջվում է քո խնդիրների համար և քեզնից շատ ուրախանում քո հաջողություններով։ Քեզ հետ անգամ աշխարհի ծայրն էլ կգնամ, մենակ իմանամ, որ ձեռքս այսպես ամուր բռնած ես լինելու», - գրել է գեղեցկուհին։

291583500_188230006974305_7817049016457061040_n(1).jpg (199 KB)

«Ամեն անգամ հանգստի մեկնելիս, ինձ մոտ կարծես նոր փուլի, նոր տարվա սկիզբ լինի։ Եվ դրա համար միշտ ամփոփում եմ նախորդ ժամանակը ու պլաններ կազմում մոտ ապագայի համար։

Այս անգամ որպես ամփոփում երևի մի բան կասեմ, որ կյանքում լինում են այնպիսի շրջադարձեր, որ երբեք չեք կարողանալու ձեր պլանավորածով անել, նույնիսկ եթե ֆիզիկական արգելք չկա։ Որովհետև կան պահեր, կան զգացմունքներ ու էմոցիաներ որոնք տակնուվրա են անում մտքերդ։

Այդ ժամանակ ես զգում՝ որքան ուժեղ ես դու, որքան թանկ են հարազատներդ քեզ համար, ի վերջո որքան թանկ և որքան չգնահատված բան է կյանքը։ Դրանից հետո ավելի ամուր ես բռնվում կյանքից և փորձում ամեն փոքրիկ առիթը տոնի վերածել։

Սիրեք կյանքը, հոգ տարեք ձեր հարազատների մասին և մի ծանրաբեռնեք ձեզ ավելորդ բացասական էներգիայով», - օրեր առաջ գրել էր Իրինան։



© NEWS.am STYLE