«Ամառ»․ Քրիստինա Կարապետյանի լուսանկարը լողավազանից (ֆոտո)

17:42   7 հուլիսի, 2022

Երիտասարդ դերասանուհի Քրիստինա Կարապետյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է լողավազանում։

292018691_611161670198491_8911172493744488194_n.jpg (295 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Քրիստինան կրում է զոլավոր տոպ՝ համադրելով ջինսե տաբատի հետ։ Երիտասարդ մայրիկի մազերն արձակված են, առանց շպարի է։ Կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ «Ամառ», - հրապարակումը կարճ մակագրել է Քրիստինան։

Քրիստինա-] Կարապետյան

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Քրիստինան ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր դեղին բլուզի հետ։ Դերասանուհին արձակել էր մազերն ու սպորտային կոշիկ ընտրել՝ կերպարն ամբողջացնելով պայուսակով։ «Կասկադի աստիճանները միշտ նույնացնում եմ կյանքի աստիճանների հետ, ինչքան վերեւ ես բարձրանում, (կյանքում հոգեպես) այնքան տեսարանը ավելի սիրուն է դառնում»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE