Գողացել են ատամները․ Կատյա Լելը պատմել է այլմոլորակայիններ տեսնելու դեպքի մասին

10:11   7 հուլիսի, 2022

Ռուս հայտնի երգչուհի եւ երգահան Կատյա Լելը Epic Fighting Championship շոուի ժամանակ պատմել է այն մասին, թե ինչպես է կորցրել ատամները տասնվեց տարեկանում՝ այլմոլորակայինների հետ հանդիպելուց հետո։

Լելն ու նրա հարազատները տեսել են «կանաչ լուսարձակում», որից հետո արտիստուհու ատամները կորել են։

«Երբ մենք տեսանք պատուհանից տեսանք լույսը, իմ բոլոր ատամները անհետացան առանց ցավի եւ արյան: Քրոջս համար հուշ են թողել, նա ինձ ասաց․ «Բերանդ բաց, ատամ չունես։ Մենք ամեն ինչ տեսանք, ու մեր հիշողությունը չջնջվեց։ Սա հիմա ծիծաղելի է: Բայց այն ժամանակ չկար ոչ արյուն, ոչ ցավ։ Aսես երբեք ատամներս չէին էլ եղել», - հայտնել է երգչուհին։



© NEWS.am STYLE