Բրեդ Փիթն անբուժելի հիվանդություն ունի

12:12   7 հուլիսի, 2022

Հոլիվուդյան հայտնի դերասան Բրեդ Փիթը հայտնել է, որ տառապում է ուղեղի լուրջ հիվանդությամբ, որը կոչվում է պրոսոպագնոզիա։ Այս մասին հայտնում է DailyMail-ը։

Այս հիվանդությամբ մարդիկ կորցնում են դեմքերը ճանաչելու ունակությունը, սակայն պահպանում են առարկաները ճանաչելու ունակությունը: Արտիստը հավելել է, որ խնջույքների եւ այլ միջոցառումների ժամանակ իր համար դժվար է ծանոթներին ու ընկերներին ճանաչել, եւ այդ պատճառով մտավախություն ունի, որ հարազատներն իրեն եսասեր, ամբարտավան կամ կտրված կհամարեն։

«Ինձ ոչ ոք չի հավատում», - հայտարարաել է Փիթը։

Դերասանը իր հիվանդության մասին առաջին անգամ խոսել է 2013թ.-ին։ Այնուհետեւ աստղը նշել է, որ իր գործընկերներից շատերը կարծում են, որ ինքը չի հարգում շրջապատողներին, եւ դա վրդովեցնում է իրեն։ Բժիշկներն այս հիվանդությամբ պաշտոնապես հայտնի դերասանի չեն ախտորոշել։



© NEWS.am STYLE