«Արդեն ապացուցել ես, որ մենք կարող ենք միասին անցնել ամեն ինչի միջով․․․»․ Լուսինե Թովմասյանի շնորհավորանքն ամուսնու տարեդարձին

12:42   7 հուլիսի, 2022

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան սիրառատ լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ Արթուրի հետ։

292336037_178060221274812_2441430007004969055_n.jpg (207 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրում ամուսինները համբուրվում են։ Հրապարակմանը կից գեղեցկուհին շնորհավորել է ամուսնու տարեդարձը՝ գրելով․ «Ծնունդդ շնորհավոր, արկածախնդիր իմ սիրելի էակ...

Ասում են` կյանքի ընկեր և երեխաների հայր ընտրելը կյանքում ամենակարևոր որոշումներից մեկն է։

Ես միշտ գիտեի, որ դու կլինես լավ ամուսին և լավ հայր, բայց քանի դեռ միասին չէինք ապրել, ես իսկապես չգիտեի, որ դու կլինես հերոս ինձ համար։

Ժայռ ես մեր ընտանիքի համար ամենադժվար պահին ու բարձրացնում ես մեզ վերև քեզ հետ միասին։ Դու ինձ արդեն ապացուցել ես, որ մենք կարող ենք միասին անցնել ամեն ինչի միջով»։



© NEWS.am STYLE