«Գեղեցիկ ընտանիք»․ Աննա Դովլաթյանն՝ ամուսնու եւ դստեր հետ

20:46   7 հուլիսի, 2022

Դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանն ընտանեկան լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է ամուսնու՝ Դավիթ Աղաջանյանի եւ դստեր՝ փոքրիկ Կարինկայի հետ։

292162353_3193369344220249_281731114771856517_n.jpg (236 KB)

«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրերում ընտանիքի ամդամները ջերմ գրկախառնված են։ Աննա հրապուրիչ կերպարում է։ Նա կրում է սպիտակ հագուստ, որը համադրել է արծաթագույն բարձրակրունկների հետ։ Նրա մազերն արձակված են, նուրբ դիմահարդարմամբ է։ Եիիտասարդ մայրիկի կերպարն ամբողջական է դարձնում լայնեզր գլխարկը։ Հրապարակումն Աննան չի մակագրել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրկան խոսքեր են ուղղել ընտանիքի անդամներին․ «գեղեցիկ ընտանիք»։

«Այսօր իմ կյանքի ամենագեղեցիկ առավոտն է։ Լույս աշխարհ եկավ իմ հրեշտակ աղջիկը: Դեռ ականջներումս է նրա առաջին լացի ձայնը։ Երբ առաջին անգամ գիրկս առա զգացի մանկան անուշ բույրը, երջանկության ամենավեր աստիճանը, Աստծո սերը եւ օրհնությունը։ Շնորհակալ եմ մեր յուրաքանչյուր օրը երջանկությունով եւ ժպիտներով լցնելու համար: Ծնունդդ շնորհավոր, իմ փոքրիկարքայադուստր», - ավելի վաղ գրել էր Աննան։



© NEWS.am STYLE