Քանյե Ուեսթը նախատեսում է պենոպլաստից մեքենա արտադրել (ֆոտո)

15:12   7 հուլիսի, 2022

Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը հայտարարել է, որ ամենագնացներ է պատրաստելու պենոպլաստից։ Մեքենան կկոչվի Donda Foam Vehicle:

AQABMEONT0svx5VROvRbYPg3CnPT4mS8jBHqzy1HMQwL2nIHGxhUMl69eJXHVzrrZalPKowNTG8OjGy1cPd6x0MlUJ4.jpg (40 KB)

Donda Foam Vehicle նախագծի պաշտոնական թիզերը ներկայացնում է անսովոր ձեւի պենոպլաստե մեքենա, որը մակագրված է․ «Հայեցակարգված, նախագծված եւ արտադրված Միացյալ Նահանգներում, ամեն»: Ինչպես ենթադրում են շատերը, սա Քանյե Ուեսթի ապագա մեքենայի պաշտոնական էսքիզն է։

Համոզված ենք, որ Քանյեի տաղանդն ու վճռականությունը չի կարելի թերագնահատել, ուստի նույնիսկ նման նախագիծը միանշանակ կարող է լինել նրա ուժերի սահմաններում։

Հիշեցնենք, որ Donda-ն Քանյե Ուեսթի տասներորդ ստուդիական ալբոմն է, որը ստացել է ռեփերի մոր անունը, որը մահացել է 2007 թվականին։



© NEWS.am STYLE