Մանկական պոռնոգրաֆիայի գործով․ Netflix-ի աստղ Ջերի Հարիսը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման

18:12   7 հուլիսի, 2022

Netflix-ի «Չիրլիդերներ» սերիալի աստղ Ջերի Հարիսը դատապարտվել է հանցագործությունների համար, որոնք կապված են մանկապղծության եւ անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների հետ: Այդ մասին գրում է The Hollywood Reporter-ը։

Հարիսը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման։ Նա դեռահաս տղաներին ստիպել է ուղարկել իրեն իրենց անպարկեշտ լուսանկարներն ու տեսանյութերը, ինչպես նաեւ անչափահաս աղջիկների նկատմամբ սեքսուալ ոտնձգություններ է կատարել։



© NEWS.am STYLE