«29»․ Մարտա Կիրակոսյանը նշում է ծննդյան օրը

21:38   7 հուլիսի, 2022

Երգչուհի Մարտա Կիրակոսյանն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը: Երիտասարդ մայրիկն այդ առիթով լուսանկար է հրապարակել։

292262657_329981499342392_3718844597311883582_n(1).jpg (210 KB)

«Ինստագրամ» սոցիալական հարթակում տեղադրված նոր լուսանկարում Մարտան հրապուրիչ կերպարում է․ կրում է սեւ զգեստ, որը համադրել է վանդակավոր պրինտով վերնազգեստի եւ բարձրակրունկների հետ։ Նրա մազերը հավաքված են, ընդգծված շպարով է։ «29», - հրապարակման մեկնաբանություններում գրել է նա, իսկ հետեւորդները բազմաթիվ մաղթանքներ են հղել։

290998963_752238916111720_8960302626298821700_n(1).jpg (194 KB)

Օրեր առաջ տեղադրված կադրերում երգչուհին կրում էր բաց երանգի հանդերձանք, որը համադրել էր սեւ գույնի կոշտ երկարաճիտների հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերը, մեղմ շպարով էր։ Կերպարն ամբողջական էր դարձնում արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Մարտան գրառում չէր կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էրն ուղղել․ «Ամենաոճային»։



© NEWS.am STYLE