Քիմ Քարդաշյանին քննադատել են Balenciaga-ի ցուցադրության ժամանակ «սարսափելի» քայլվածքի համար

19:12   7 հուլիսի, 2022

Քիմ Քարդաշյանը քննադատության է ենթարկվել Փարիզի Նորաձեւության շաբաթում Balenciaga-ի ցուցադրությունից հետո: Այս մասին հայտնում է Mirror-ը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kim Kardashian (@kimkardashian)

Քարդաշյանի քայլվածքը պոդիում վրա հանդիսատեսին «կաշկանդված եւ դանդաղեցված» է թվացել։ Ահա թե ինչպես են նրանք արձագանքել, երբ համացանցում հայտնվել է ապրանքանիշի ցուցադրությունից տեսանյութը։

«Նա գեղեցիկ է, բայց չափազանց դանդաղաշարժ», - գրել է օգտատերերից մեկը: Մեկ ուրիշը զարմացել է. «Լա՞վ ես, Քիմ: Դուք այնքան վախեցած տեսք ունեք»: Ինչին երրորդը պատասխանել է. «Կերպարը գեղեցիկ է, բայց քայլվածքը՝ սարսափելի։ Նա չափազանց կոպիտ է քայում»:

Քիմ Քարդաշյանը հուլիսի 6-ին Փարիզի Նորաձեւության շաբաթվա շրջանակներում առաջին անգամ հանդես եկավ մոդելի դերում: Ռեալիթի աստղը պոդիում է դուրս եկել մինչեւ հատակ հասնող սեւ զգեստով, որը ստեղծել է Դեմնա Գվասալիան՝ Balenciaga կուտյուրային հավաքածուի համար:

Քիմ Քարդաշյանից բացի շոուին մասնակցել են Բելլա Հադիդը, Նաոմի Քեմփբելը, Դուա Լիպան, Նիկոլ Քիդմանը եւ Ռենատա Լիտվինովան։



© NEWS.am STYLE