Ստաս Կրուգլիցկին հաստատել է Իդա Գալիչի հետ հարաբերությունները

23:12   7 հուլիսի, 2022

Բլոգեր Ստանիսլավ Կրուգլիցկին հայտարարել է, որ ինքն ու իր ընկերուհի Իդա Գալիչը «չեն թաքցնում» իրենց ռոմանտիկ հարաբերությունները, հայտնում է StarHit-ը։

«Այս փուլում ես եւ իմ ընկերուհին կարծում ենք, որ դա չպետք է հանրայնացվի։ Հետո, միգուցե, կգա մի պահ, երբ մենք ոչինչ չենք թաքցնի։ Բայց մենք դա գաղտնի չենք պահում, մեզ միասին կարելի է տեսնել ինչ-որ միջոցառումների ժամանակ», - պատմել է Կրուգլիցկին:

Նա նաեւ նշել է, որ վաղուց էր երազում երաժշտություն ստեղծել: Բլոգերը ընտրյալին է նվիրել իր` վերջերս թողարկված «Summer Tango» թրեքը։ Կրուգլիցկին վստահեցրել է, որ այժմ շատ ազատ ժամանակ է տրամադրում արվեստին։

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE