«Ազատության» շքանշանի արժանացած Դենզել Վաշինգտոնը չի կարողացել ներկայանալ Սպիտակ տուն՝ մրցանակը ստանալու համար

12:12   8 հուլիսի, 2022

Ամերիկացի դերասան Դենզել Վաշինգտոնը չի կարողացել այցելել Սպիտակ տուն՝ նախագահ Ջո Բայդենից ԱՄՆ Ազատության մեդալը ստանալու համար։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։

Ըստ մի շարք լրատվամիջոցների՝ դերասանը բաց է թողել արարողությունը կորոնավիրուսի պատճառով։ «Նա չէր կարող այսօր այստեղ լինել մեզ հետ: Այս մրցանակը նրան կհանձնեմ ավելի ուշ, երբ նա կարողանա գալ»,- ասել է ամերիկացի առաջնորդը։

2022 թվականին ԱՄՆ-ում 17 հոգի պարգեւատրվել է Ազատության մեդալով, այդ թվում՝ ֆուտբոլիստ Մեգան Ռապինոն, որը նաեւ ակտիվորեն պայքարում է գենդերային հավասարության եւ փոքրամասնությունների իրավունքների համար, մարմնամարզուհի Սիմոնա Բայլսը, որը դարձել է ամենաերիտասարդ մրցանակակիրը՝ նա 25 տարեկան է։ . Հետմահու մեդալներ են շնորհվել Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսին եւ սենատոր Ջոն Մաքքեյնին։



© NEWS.am STYLE