Անապայի բնակիչները պահանջում են չեղարկել Կիրկորովի համերգները

15:12   8 հուլիսի, 2022

Անապայում պահանջում են չեղարկել Ռուսաստանի ժողովրդական արտիստ, փոփ երգիչ Ֆիլիպ Կիրկորովի համերգները։ Այս մասին հայտնում է «Кубанские новости»-ին։

Պահանջներով հանդես են եկել կազակները, ազգային մշակույթների ներկայացուցիչները, ինչպես նաեւ Անապայի հասարակական գործիչները։

«Ընդունելով Ռուսաստանի ժողովուրդների, հասարակության, մշակույթի եւ ավանդույթների հանդեպ աճող բոլոր սպառնալիքները, որոնք առաջ են քաշում այնպիսի «մշակութային գործիչներ», ինչպիսին Կիրկորովն է, հանդիպման մասնակիցները միաձայն հայտարարում են ծաղրի, ամենաթողության եւ զգացմունքները վիրավորելու գործողություններին, այլասերվածության քարոզչությանը, թմրամոլությանը, Ռուսաստանի ժողովուրդների մշակութային յուրահատկությանը եւ հայրենասիրական ու ավանդական արժեքներին սպառնացող վտանգներին վերջ տալու հրատապ անհրաժեշտության մասին»,- ասվում է քաղաքի բնակիչների խնդրագրում։

Կիրկորովի համերգները Անապայում պետք է տեղի ունենան հուլիսի 25-ին եւ օգոստոսի 10-ին։



© NEWS.am STYLE