Թագավոր Լուի XV-ի մասին․ Netflix-ը Ջոնի Դեփի մասնակցությամբ ֆիլմ կթողարկի

17:12   8 հուլիսի, 2022

Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը վերադառնում է կինո՝ նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի հետ տեղի ունեցած աղմկահարույց սկանդալից հետո։ Netflix-ը դերասանի հետ նոր ֆիլմ կնկարահանի։ Կինոնկարը կկոչվի «Ֆավորիտ», որում դերասանը կմարմնավորի Ֆրանսիայի թագավոր Լուի XV-ին։ Այդ մասին գրում է Bloomberg-ը։

Ֆիլմի ռեժիսորը Մեյվեն Լե Բեսկոն է։

«Ֆավորիտ»-ի պրեմիերան նախատեսված է 2023 թվականին։ Ֆիլմը նախ կցուցադրվի Ֆրանսիայի կինոթատրոններում, իսկ 15 ​​ամիս անց այն հասանելի կլինի Netflix-ով դիտելու համար։ Արդյոք այն հասանելի կլինի բոլոր երկրներում, որտեղ ներկայացված է հոսքային ծառայությունը, հայտնի չէ:

«Ֆավորիտ»-ը Դեփի ֆիլմագրության առաջին ֆիլմն է, որում նա կխաղա ֆրանսերեն լեզվով։ Նկարահանումները տեղի կունենան 2022 թվականի ամռանը։ Դրանք կտեւեն երեք ամիս, տեղի կունենան նաեւ Վերսալյան պալատում։



© NEWS.am STYLE