«Նա եկել է, որպեսզի փոխի աշխարհը»․ Նատալյա Ռոտենբերգ

17:42   8 հուլիսի, 2022

Գործարար, հայ քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը նոր լուսանկար է հրապարակել։

292459102_1091878161680694_8132707602465053109_n(1).jpg (103 KB)

«Ինստագրամ» սոցիալական հարթակում տեղադրված լուսանկարում հասարակական գործիչը կերպարանք է ընդունել Հանրապետության հրապարակում։ Նա դասական կերպարում է․ կրում է սպիտակ վերնաշապիկ, որը համադրել է վառ երանգի կոստյումի հետ։ Նատալյա Ռոտենբերգի կերպարն ամբողջական են դարձնում լայնեզր գլախարկն ու աքսեսուարները․ վզնոց, ականջօղեր։ «Նա եկել է, որպեսզի փոխի աշխարհը։ Հայաստանում շատ տղամարդիկ չեն սիրում կին առաջնորդներին, քանի որ նրանք մտնում են նրանց տարածք։ Բարեբախտաբար, կանայք տեսնում են այն, ինչ տղամարդիկ չեն ուզում նկատել, և, հետևաբար, պետք է թույլ տալ կանանց առաջ անցնել, որպեսզի նրանք ավարտեն այն, ինչը բաց են թողել տղամարդիկ», - գրել է նա:



© NEWS.am STYLE