Նաոմի Քեմփբելը ստացել է գիտությունների դոկտորի կոչում

22:12   8 հուլիսի, 2022

Սուպերմոդել Նաոմի Քեմփբելը ստացել է փիլիսոփայության պատվավոր դոկտորի կոչում Մեծ Բրիտանիայի Ստեղծագործական արվեստի համալսարանից՝ նորաձեւության ոլորտում ունեցած ավանդի համար: Այդ մասին գրում է Hypebae-ն։

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Լոնդոնի Royal Festival Hall-ում։ Խորհրդանշական միջոցառման համար Նաոմին ընտրել է Burberry-ի բեժ կոմբինեզոն։ Մոդելին աջակցելու է եկել մայրը՝ Վալերի Մորիսը։

«Երբեք թույլ մի տվեք, որ որեւէ մեկը փոխի ձեր զգացողությունները, փոխի ձեզ, ձեր տեսլականը եւ այն, ինչ ցանկանում եք ինքներդ ձեզ համար», - շրջանավարտներին ասել է Քեմփբելը։

Աղբյուրը՝ Buro24/7



© NEWS.am STYLE