«Չէի կարողանում շարժել ձեռքերս»․ Քիմ Քարդաշյանը պատմել է հիվանդության մասին, որն առաջացել է նիհարելու արդյունքում

12:15   9 հուլիսի, 2022

Այս տարի Քիմ Քարդաշյանը դարձել է Met Gala-ի բացարձակ աստղը՝ ստվերելով ոչ միայն իր քույրերին, այլեւ մյուս հայտնիներին։ Նա միջոցառմանը ներկայացել էր Մերիլին Մոնրոյի լեգենդար զգեստով։ Միայն թե, իրապատում-շոուի աստղի խոսքով՝ ինքն այն կրել է ընդամենը մի քանի րոպե․ դրանից հետո նա կրել է զգեստի կրկնօրինակը։ Դա արվել է՝ այն չվնասելու նպատակով։

Քիմ Քարդաշյան

Կուլտային զգեստը կրելու համար Քիմը ստիպված է եղել ազատվել մի քանի կիլոգրամից։ Օգտատերերը նույնիսկ ենթադրում էին, որ Քարդաշյանը որոշել է հեռացնել նստատեղի իմպլանտները։ Սակայն Քիմը բավարարվել է միայն խիստ դիետայով։ Միայն թե, այդքան կտրուկ նիհարելն ազդել է նրա առողջության վրա։

«Allure» ամսագրի նոր համարում Քիմը խոստովանել է, որ հանուն կարմիր գորգին հայտնվելու կրկին սկսել է միս ուտել․ նախքան այդ նա բուսական սնունդ էր օգտագործում։ Սննդակարգի կտրուկ փոփոխությունը առաջ է բերել Քիմի հին հիվանդության՝ պսորիազի բռնկում։ Արդյունքում աստղի մոտ պսորիատիկ արթրիտ է սկսվել։

Քիմ Քարդաշյանը՝ Met Gala պարահանդեսին

«Պսորիազն ամբողջ մարմնովս տարածված էր։ Բացի այդ՝ սկսել էր զարգանալ պսորիատիկ արթրիտ, այնպես որ, ես չէի կարողանում շարժել ձեռքերս։ Ես խելագարվում էի։ Շատ ցավոտ էր։ Ես ստիպված էի ռեւմատոլոգի այցելել, որը ինթ ստերոիդներ է նշանակել»,- հիշել է նա։ Met Gala-ի ավարտից հետո Քիմը կրկին վերադարձնել է բուսական սննդին։ Մսից հրաժարվելը նրան օգնել է ազատվել պսորիատիկ արթրիտից։

Աղբյուրը՝ Graziamagazine

Լուսանկարները՝ Getty Images, Instagram 



© NEWS.am STYLE