Ինչպե՞ս են Led Zeppelin Symphonic-ի կատարողներն անցկացրել իրենց առաջին օրը Հայաստանում (ֆոտո)

13:31   9 հուլիսի, 2022

Led Zeppelin Symphonic նախագիծն այսօր` հուլիսի 9-ին, առաջին անգամ ելույթ կունենա Երեւանում: Նախագիծը ներկայացնող London West End խումբը երեկ էր ժամանել Հայաստան: Խմբի անդամները լրագրողների հետ զրույցում իրենց ոգեւորությունն էին հայտնել Երեւանում գտնվելու կապակցությամբ ու նշել, որ թեեւ կարճ ժամանակով են Հայաստանում, փորձելու են այցելել որոշ տեսարժան վայրեր: Ըստ Instagram-ում արված հրապարակման` նրանք արդեն հասցրել են ոչ միայն զբոսնել Հանրապետության հրապարակում ու այցելել Հրազդան մարզադաշտ, որտեղ էլ տեղի է ունենալու համերգային ծրագիրը, այլեւ լինել Սեւանում: 

291925351_1455149171624625_992074525925764819_n.jpg (76 KB)

«Երեւան, մենք այստեղ ենք ձեզ համար: Շնորհակալ ենք ձեր գեղեցիկ երկրում մեզ հյուրընկալելու համար: Մենք պատրաստ ենք «ՀԱՅԱ» փառատոնին, դուք մեզ հե՞տ եք»-ասվում է լուսանկարներին կից արված մեկնաբանության մեջ:

292055437_744332676836242_3067107209522917817_n.jpg (126 KB)

292796797_748917209584783_769347272823450560_n.jpg (87 KB)

Led Zeppelin լեգենդար խմբի երաժշտությունը London West End-ի անդամները կատարում են սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Համերգին հնչելու են ամենահայտնի հիթերը, այդ թվում՝  Whole Lotta Love, Black Dog, Kashmir, Rock & Roll, Dazed & Confused, Stairway to Heaven: Նախագիծը ստեղծվել է հայտնի խմբի անդամների աջակցությամբ:

ARS_0503.JPG (231 KB)

Ինչպես շեշտում են երգիչները՝ նախագծի նպատակն է ոչ թե կրկնօրինակել Led Zeppelin-ի երգերը, այլ դրանք ներկայացնել  նորովի՝ ստեղծելով նոր տրամադրություն, ինչը փորձելու են անել նաեւ այսօր կայանալիք համերգին։



© NEWS.am STYLE