Կիրստեն Դանսթը գաղտնի ամուսնացել է

20:12   9 հուլիսի, 2022

Վեց տարվա հարաբերություններից հետո «Հարցազրույց վամպիրի հետ», «Մարիա Անտուանետա» եւ «Մելամաղձություն» ֆիլմերի աստղ Կիրստեն Դանսթն ամուսնացել է գործընկերոջ՝ Ջեսի Փլեմոնսի հետ։ Զույգը նշանադրվել է 2017թ․-ին, սակայն այդ ժամանակ հարսանիք կազմակերպելու հարցնում նրանց խանգարել է Կիրստենի հղիությունը․ դերասանուհին նշում էր, որ չի ցանկանում տոնին պարել մեծ որովայնով։

KirstenDunst and Jesse Plemons

Առաջնեկի՝ Էննիսի ծնունդից հետո նա կրկին վերադրձել է տոնը ծրագրելուն, սակայն սկսվել է համավարակը, եւ ստիպված են եղել հետաձգել արարողությունը։ Փոխարենը կարանտնի ընթացքում լույս աշխարհ է եկել զույգի երկրորդ որդին՝ Ջեյմսը։

Ամուսնության մասին լուրը հաստատել է Կիրստենի ներկայացուցիչը, որն, ընդ որում, մանրամասներ չի հայտնել․ դերասանուհին ամեն կերպ թաքցնում է անձնական կյանքը։ Սակայն լրագրողներին հաջողվել է պարզել, որ արարողության համար Դանսթն ու Փլեմոսնն ընտրել են Ճամայկան։ Հենց այնտեղ է Իեն Ֆլեմինգը գրել Բոնդի մասին ֆիլմաշարի մի մասը, իսկ Սթինգը ստեղծել է «Every Breath You Take» երգը։

Աղբյուրը՝  Super

Լուսանկարը՝ AFI, Getty Images



© NEWS.am STYLE