Երեկոն՝ թանգարանում․ Լուվրում Քիմ Քարդաշյանի համար մասնավոր էքսկուրսիա են կազմակերպել

11:12   10 հուլիսի, 2022

Փարիզում այս նորաձեւության շաբաթը Քարդաշյան ընտանիքը, վստահորեն, երկար կհիշի։ Նախ, Քիմն առաջին անգամ պոդիում է բարձրացել Balenciaga-ի ցուցադրության ընթացքում։ Նրա դուստրը՝ Նոր Ուեսթը, Jean Paul Gaultier-ի ցուցադրության ընթացքում «Stop» գրությամբ թուղթ է բարձրացրել։ Նա այդ կերպ լուսանկարիչներին հասկացրել է, որ ժամանակն է դադարել լուսանկարել իրեն եւ ուշադրություն դարձնել մոդելներին։

kim.jpg (170 KB)

Քարդաշյանը որոշել է մշակութային ծրագիրն ավարտել Լուվրում։ Հայտնի ընտանիքի երեք սերունդների ներկայացուցիչները ստիպված չեն եղել սպասել հերթում․ նրանց համար մասնավոր էքսկուրսիա է կազմակերպվել։ Քիմը, Նորթը ու Քրիսը հնարավորություն են ունեցել դիտել «Մոնա Լիզան» ու այլ գլուխգործոցներ՝ առանց շեղվելու հետաքրքրասեր այցելուների նկարելու պատճառով։

Աղբյուրը՝ Super



© NEWS.am STYLE