Հայտնի հիթերը՝ նոր մեկնաբանությամբ․ Led Zeppelin Symphonic նախագիծը՝ Հրազդան մարզադաշտում (ֆոտո)

11:29   10 հուլիսի, 2022

Led Zeppelin լեգենդար խմբի հայտնի ու սիրված երգերը՝ յուրովի մեկնաբանությամբ ու նոր տրամադրությամբ․ Հրազդան մարզադաշտում կայացավ «ՀԱՅԱ» փառատոնի ամառային համերգաշարի երրորդ սպասված նախագիծը` Led Zeppelin Symphonic-ը՝ London West End խմբի մատուցմամբ։ Խմբի անդամներն են՝ Ջեսսի Սմիթը, Մոլլի Մարիոթը եւ Փիթեր Էլդրիջ Բայոգը․ նրանք առաջին անգամ էին Հայաստանում ու առավել, քան ոգեւորված, ինչը զգացվում էր յուրաքանչյուր երգի կատարման ընթացքում։ 

Երաժիշտները, պարբերաբար, հայերենով շնորհակալություն էին հայտնում հանդիսատեսին՝ ջերմ ընդունելության ու ձայնակցություններով իրենց ոգեւորելու համար։

291508447_5386641741443248_2931166631625028687_n.jpg (33 KB)

Համերգին նախորդող օրը Երեւանում կայացած ասուլիսի շրջանակում երգիչներն անմոռանալի համերգ խոստացան, ինչը ապացուցեցին նաեւ իրենց ելույթով։ Ինչպես փառատոնի մյուս երկու համերգների ժամանակ, այս անգամ էլ մարզադաշտը հյուրընկալել էր ոչ միայն հայ, այլեւ այլազգի երկրպագուների։

Led Zeppelin հանրահայտ խմբի երաժշտությունը London West End-ի անդամները կատարեցին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ՝ Ռիչարդ Սիդվելի երրաժշտական ղեկավարությամբ։

291568959_5386641438109945_3904400700047894523_n.jpg (33 KB)

Համերգին հնչեցին ամենասիրված հիթերը, այդ թվում՝  Whole Lotta Love, Black Dog, Kashmir, Rock & Roll, Dazed & Confused, Stairway to Heaven եւ այլն։  

«ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում Երեւանում ելույթ են ունեցել նաեւ ֆրանսիացի հայտնի երգչուհի Զազն ու աշխարհահռչակ ռեփեր 50 Cent-ը, որը ներկայացել էր G-Unit հայտնի խմբի հետ։  Նախագծի առաքելությունն է Հայաստանում ստեղծել համերգային գործունեության նոր ձեւաչափ եւ խթանել երկրում զբոսաշրջության զարգացմանը: Փառատոնի հիմնադիրը «Երեւանյան Հեռանկարներ» 23-րդ միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանն է: 

291582541_5386641814776574_4230459955651798572_n.jpg (59 KB)

291590583_5386641228109966_2595745847464591135_n (1).jpg (43 KB)

291607230_5386641554776600_5903109215553631783_n.jpg (27 KB)

291686314_5386641311443291_5664974476031782200_n.jpg (36 KB)

291691117_5386641238109965_832905993348442581_n.jpg (41 KB)

291753684_5386641724776583_419000647266893151_n.jpg (35 KB)

291756818_5386641354776620_3861364790336064956_n.jpg (36 KB)

Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Առաջին ալիքի ֆեյսբուքյան էջից



© NEWS.am STYLE