«Հարսանեկան օրվա սկիզբ»․ Սիլվա Հակոբյան (ֆոտո)

14:36   10 հուլիսի, 2022

Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր դասական կերպարը։

Սիլվա Հակոբյան

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Սիլվան վարդագույն զգեստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Նա արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ «Հարսանեկան օրվա սկիզբ»- մեկնաբանություններում գրել է երգչուհին, որը շուտով լույս աշխարհ կբերի երկրորդ բալիկին։ Ըստ սոցիալական ցանցում առկա նշման՝ լուսանկարն արվել է Լեհաստանում։

Սիլվա-Հակոբյան 2.jpg (198 KB)

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը պատկերված էր դստեր՝ Միլայի հետ։ Մայր ու դուստր ջերմ գրկախառնված էին։ Սիլվան կրում էր սպիտակ բլուզ։ Նրա մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ «Կարոտած», - հրապարակկումը կարճ մեկնաբանել էր երգչուհին։



© NEWS.am STYLE