Եթե նա խնդրում է ձեզ անել հետեւյալ հինգ բաները, հեռացեք նրանից

21:12   15 հուլիսի, 2022

1. Փոխել ձեր արտաքինը

Բնականաբար, դուք ցանկանում եք դուր գալ ձեր զուգընկերոջը, բայց եթե նա կարծում է, որ ավելի լավ կլինի, եթե, օրինակ, դուք նիհարեք կամ փոխեք ձեր քթի ձեւը, այնքան էլ ճիշտ չէ։ Պլաստիկ վիրաբույժներն ու դիմահարդարները նշում են, որ շատ հաճախ հաճախորդներ գնում են իրենց մոտ հենց զուգընկերների պնդմամբ։

2. Անկողնում ձեզ համար տհաճ որեւէ բան անել

Դուք արդեն հասուն մարդ եք եւ գիտեք՝ ինչն է ձեզ գրգռում, ինչը՝ ոչ։ Եթե կարող եք զուգընկերոջ հետ փոխզիջման հանգել պահերի շուրջ, որոնք ձեզ այնքան էլ դուր չեն գալիս, այլ հարց է։ Եվ բոլորովին այլ է, երբ նա դրդում է դրան՝ չցանկանալով լսել ձեր կարծիքը։

3. Դադարել շփվել ընկերների կամ հարազատների հետ

Հնարավոր է՝ նրան դուր է գալիս վերահսկել ձեզ եւ ձեր նկատմամբ իշխանություն ունենալ՝ ձեզ սահմանափակելով ընկերների ու հարազատների առողջ մտածելակերպի ազդեցությունից։

4. Հրաժարվել մասնավոր կյանքից

Նա ցանկանում է հասանելիություն ունենալ ձեր բոլոր օգտահաշիվների, էլեկտրոնային փոստի եւ նույնիսկ բանկային հաշվի նկամամբ։ Դա հուզական բռնություն ու բռնապետություն է։ Չկարծեք, թե պատճառն այն է, որ նա ձեզ շատ է սիրում։

5. «Մոռացիր»

Լավ զուգընկերը պետք է ձեզ աջակցի ու հանգստացնի եւ ոչ թե ասի՝ «մոռացիր՝ հաշվի չառնելով ձեր զգացմունքները։ Եվ կապ չունի, թե որքան աննշան է պատճառը։

 



© NEWS.am STYLE