«Ամերիկան նվաստացրել է ինձ»․ ամուսնությունից հետո Բրիթնի Սփիրսը հայտարարել է ծանր տրավմայի մասին

23:13   10 հուլիսի, 2022

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսն անկեղծորեն խոսել է իր կյանքի վերջին շրջանի մասին։ 40-ամյա երգչուհին նշել է, որ հարազատ երկրում իրեն ուրախությամբ «թունավորել» են։

28-ամյա Սեմ Ասգարիի կինը միայն վերջերս է նոր կյանք սկսել՝ ազատվելով հոր խնամակալությունից։ Դրանից հետո փոփի արքայադուստրը վերջապես կարողացել է ինքնուրույն որոշումներ կայացնել ու ամուսնանալ սիրելի տղամարդու հետ։

«Toxic» հիթի կատարողը խոսել է իր մասին վավերագրական ֆիլմերի մասին, որոնք իբրեւ կոչված էին օգնելու իրեն ազատվել հոգեբանական խնդիրներինց։ Սակայն աստղը բոլորվին այլ կարծիք ունի։

«Ես զգում եմ, որ Ամերիկան նվաստացրել է ինձ»,- խոստովանել է Բրիթնին։ Երգչուհին հավաստիացրել է, որ հոգնել է պապարացիների մշտական ուշադրությունից․ նրանք Սփիրսին հետապնդում են գրեթե ամենուր՝ հուսալով բացառիկ կադրեր որսալ։

Երգչուհուն ամենաշատը զայրացնում են ոչ թե անհրապույր տեսքով լուսանկարները, որքան շոուները, որոնց կազմակերպիչները պնդում են, թե ցանկանում են օգնել իրեն։ «Ինչո՞ւ է հարկավոր այդքան շատ տգեղ կադրեր նկարել եւ ժամերի տեւողությամբ հաղորդումներ պատրաստել՝ հայտարարելով, թե դա օգնում է ինձ»,- զայրանում է Սփիրսը։

Աղբյուրը՝  TheVoiceMag

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE