«Սեր»․ Սոնա Ռուբենյանի եւ ամուսնու լուսանկարը Մոնակոյից

12:50   11 հուլիսի, 2022

Երգչուհի Սոնա Ռուբենյանն ընտենական ջերմ լուսանկար է հրապարակել, որում  պատկերված է ամուսնու հետ։

293083988_398694438764763_596197801180610540_n(1).jpg (178 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում ամուսինները ջերմ գրկախառնված են։ Տաղանդավոր երգչուհին կրում է սպիտակ զգեստ, որը համադրել է նույն գույնի, ոճային սանդալների, ծղոտե, լայնեզր գլխարկի հետ։ Նրա կերպարն ամբողջական է դարձնում փոքրիկ պայուսակը։ Ըստ սոցիալայն ցանցում արված նշման լուսանկարն արվել է Մոնակոյում։ Հրապարակումը նա չի մակագրել, սակայն հետեւորդները զույգին բազում դրական խոսքեր են ուղղել․ «Սեր», «Ամնագեղեցիկ զույգ»։

Սոնա Ռուբենյան

Ավելի վաղ հրապարակված կադրերում Սոնան պատկերված էր քրոջ հետ։ Նրանք կադրում ջերմ գրկախառնված էին։ Թե Սոնան, թե նրա քույրը դասական ու ոճային հագուստ էին ընտրել։ «Իմ Մերիի հետ»,- հրապարակումը մակագրել էր Սոնան։



© NEWS.am STYLE