«Ոսկե ծիրանի» «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի բացումը կազդարարվի «Հինգ երազողները եւ ձին» ֆիլմով

11:39   11 հուլիսի, 2022

Երեւանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի բացումը կազդարարվի Արեն Մալաքյանի եւ Վահագն Խաչատրյանի «Հինգ երազողները եւ ձին» ֆիլմի երեւանյան պրեմիերայով։

«Հինգ երազողները եւ ձին» ֆիլմը մի շարք երկրների՝ Հայաստանի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Դանիայի, Վրաստանի համարտադրության արդյունք է։

Ֆիլմի պրոդյուսերներն են Վահագն Խաչատրյանը, Էվա Բլոնդոն։ Օպերատորները՝ Վահագն Խաչատրյանը, Արեն Մալաքյանը, Անդրանիկ Սահակյանը։ Հնչյունային ձեւավորող՝ Ջոնաթան Դարչ։ Մոնտաժող՝ Ֆեդերիկո Դելպերո Բեխար։ Արտադրությունը՝ Color of may, OOlik production։

Երեւանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի անցկացվում է հուլիսի 10-17-ը։



© NEWS.am STYLE