«Երեք տարի առաջ»․ Քրիստինա Կարապետյանը կիսվել է արխիվային լուսանկարով

20:41   11 հուլիսի, 2022

Դերասանուհի Քրիստինա Կարապետյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է տարիներ առաջ։

292488057_738347190566369_2120054701654341738_n.jpg (293 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո անհետանում է, տեղադրված լուսանկարում Քրիստինան կրում է երկնագույն բլուզ, որը համադրել է ջինսե տաբատի հետ։ Նրա մազերը հավաքված են, նուրբ, բայց ընդգծված շպարով է։ «Երեք տարի առաջ», - հրապարակումը կարճ մակագրել է նա։

292018691_611161670198491_8911172493744488194_n.jpg (295 KB)

Օրեր առաջ տեղադրված լուսանկարում Քրիստինան կրում էր զոլավոր տոպ՝ համադրելով ջինսե տաբատի հետ։ Երիտասարդ մայրիկի մազերն արձակված էին, առանց շպարի էր։ Կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ «Ամառ», - հրապարակումը կարճ մակագրել էր Քրիստինան։



© NEWS.am STYLE