Ջենիֆեր Լոպեսը պատմել է խուճապային գրոհների իր փորձի մասին

16:12   11 հուլիսի, 2022

Ջենիֆեր Լոպեսը հիշել է, որ «ֆիզիկապես պարալիզացված է եղել» 20 տարեկանում ունեցած խուճապի ուժեղ գրոհների ժամանակ, որոնք առաջացել են գերհոգնածությունից։

Այդ ժամանակ ապագա աստղը տանջել է իրեն մշտական ​​դիետաներով եւ քրտնաջան աշխատել է մեծ բեմ դուրս գալու համար: Արդյունքում Ջենիֆերի մարմինը չի դիմացել, եւ նրա մոտ սկսվել են խուճապային գրոհները։

«Իմ կյանքում կար մի պահ, երբ ես քնում էի երեքից հինգ ժամ: Այն ժամանալ ես ամեն օր անցկացնում էի նկարահանման հրապարակում, գիշերը ստուդիայում, իսկ հանգստյան օրերին երեկույթների էի ու տեսահոլովակներ էի նկարահանում։ Ես 20 տարեկան էի եւ կարծում էի, որ անպարտելի եմ»,- գրել է Լոպեսը։



© NEWS.am STYLE