Լերա Կուդրյավցեւան դստեր պատվին դաջվածք է արել

19:09   11 հուլիսի, 2022

Հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւան ծննդյան տարեդարձի համար անսովոր նվեր է արել դստերը՝ դաստակին հռոմեական թվի տեսքով դաջվածք՝ երեխայի ծննդյան ամսաթվով։ Օգոստոսի 9-ին հայտնի ժառանգորդուհին չորս տարեկան է դառնում։

B1712649-9DCE-480C-B673-0A663DCB73E7.jpg (1.92 MB)

Լերան արդեն ունի լատիներեն Et mente et anima մակագրություն, որի թարգմանությունը նշանակում է՝ «Եվ հոգով, եւ մարմնով»։ Դաստակի վրա՝ Magna res est amor գրությամբ դաջվածք։ Հետաքրքիր է, որ որդու՝ Ժանի ծննդյան տարեթիվը նախկինում հռոմեական թվերով դաջված է եղել նրա ոտքին։

0-1.jpg (91 KB)

Աղջիկը ծնվել է հոկեյիստ Իգոր Մակարովից։ Մինչ այդ Կուդրյավցեւան եւս երկու ամուսնություն է ունեցել՝ մեկը «Լասկովիյ մայ» խմբի թմբկահար Սերգեյ Լենյուկի, իսկ երկրորդը՝ գործարար Մատվեյ Մորոզովի հետ։ Նաեւ մի քանի տարի հաղորդավարը հանդիպել է երգիչ Սերգեյ Լազարեւի հետ։



© NEWS.am STYLE