Ռիհաննան Twitter-ում ամենաշատ հետեւորդ ունեցող միլիարդատերն է

18:12   11 հուլիսի, 2022

Բարբադոսցի երգչուհի Ռիհաննան գլխավորել է Twitter սոցիալական ցանցի ամենամեծ լսարան ունեցող միլիարդատերերի ցուցակը։ Այն ներկայացրել է Forbes ամսագիրը։

Ռիհաննայի թվիթերյան գրառումներին հետեւում է 106,8 միլիոն մարդ, իսկ գործարար Իլոն Մասկին՝ 99,5 միլիոն օգտատեր։Նա վարկանիշում զբաղեցնում է երկրորդ տեղը։ Երրորդ տեղում է Քիմ Քարդաշյանը՝ 72,7 միլիոն հետեւորդով։

Ցուցակում են նաեւ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը, հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, ռեփեր Քանյե Ուեսթը, Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկը, Virgin Group-ի հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը եւ NBA Dallas Mavericks-ի սեփականատեր Մարկ Կուբանը:

«Մի միլիարդատեր, որը մեծ թվով հետեւորդներ ունի Twitter-ում, չի ընդգրկվել մեր ցուցակում, քանի որ նրա օգտահաշիվն այս հարթակում այլեւս գոյություն չունի: 2021 թվականի հունվարի 8-ին՝ Կապիտոլիայի ապստամբությունից երկու օր անց, Twitter-ը հայտարարեց, որ մշտապես արգելափակել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի էջը, որն այն ժամանակ ուներ 88,8 միլիոն հետեւորդ՝ «ատելության խոսքի հետագա սպառնալիքի պատճառով», -  նշել են Forbes-ում։

Ռիհաննան ավելի վաղ դարձել է ԱՄՆ-ի self-made ամենաերիտասարդ միլիարդատերը։



© NEWS.am STYLE