Hulu-ն հայտնել է Քարդաշյանների ընտանիքի մասին ռեալիթի շոուի նոր եթերաշրջանի պրեմիերայի ամսաթիվը (վիդեո)

22:11   11 հուլիսի, 2022

Keeping Up with the Kardashians-ի առաջին եթերաշրջանի պրեմիերայից երեք ամիս անց հայտնի ընտանիքը վերադառնում է Hulu-ի սթրիմինգային հարթակ։ Ռեալիթի շոուի երկրորդ եթերաշրջանի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 22-ին, հայտնում է Variety-ն:

Շոուի նոր եթերաշրջանի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում Քիմ Քարդաշյանի եւ նրա ընկերոջ՝ Փիթ Դեւիդսոնի հարաբերություններին։ Քիմի եւ Դեւիդսոնի սիրավեպի ծագման մասին մի քանի անգամ ակնարկվել է շոուի առաջին սեզոնի ընթացքում, հատկապես այն դրվագի ժամանակ, որը նվիրված էր Քիմի մասնակցությամբ՝ «Saturday Night» շոուին, որի դերասանական կազմում էր նաեւ Դեւիդսոնը։

Նոր սեզոնի թիզերում Դեւիդսոնը ցուցադրվում է վերջում՝ մի տեսարանում, որտեղ Քիմը խնդրում է նրան լոգանք ընդունել իր հետ։ Երկրորդ եթերաշրջանում կտեսնենք նաեւ Քայլի Ջեներին եւ մնացած քույրերի կյանքը։



© NEWS.am STYLE