Ոճային․ Էլեն Ասատրյանի երեւանյան street style-ը

15:46   12 հուլիսի, 2022

Դերասանուհի, երգչուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով երեւանյան street style-ը։

293020740_354015120221201_4141981403058992281_n.jpg (146 KB)

Իր ինստագրամում տեղադրված կադրում Էլենը կրում է սեւ գույնի, նորաձեւ տոպ-վերնաշապիկ, որը համադրել է գոտկատեղը բարձր տաբատի հետ։ Նա հավաքել է մազերը, նախընտրել է ընդգծված շպար։ Էլենի կերպարն ամբողջական են դարձնում աքսեսուարները։ Հրապարակումը նա չի մակագրել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել․ «Ոճային», «սիրուն»։

291530079_375368328024681_3134944639556501073_n.jpg (225 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրում Էլենը կրում էր սեւ-սպիտակ երանգների համադրությամբ հանդերձանք, որը համադրել էր բարձրակրունկների հետ։ Նրա մազերը հավաքված էին, ընդգծված շպարով էր, իսկ կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները։ «Ո՞ր նկարն ավելի շատ հավանեցիք․ 1,2 թե՞ 3», - հրապարակման մեկնաբանություններում հետեւորդներին էր դիմել Էլենը։ Նրանք էլ իրենց հերթին բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել․ «Էլեգանտ»։

 



© NEWS.am STYLE