«Նկարահանում՝ վաղ առավոտյան»․ Մադոննա Հարությունյանի գրավիչ լուքը

10:40   13 հուլիսի, 2022

Ոճաբան Մադոննա Հարությունյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ներկայացել է գրավիչ կերպարում։

292506330_3116200248618189_5886710550772868987_n.jpg (151 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Մադոննան կերպարանք է ընդունել համարձակ լանջաբացվածքով կանաչ գույնի երկարափեշ զգսեստով։ Նա հավաքել է մազերը, նվազագույն շպարով է։ «Նկարահանում՝ վաղ առավոտյան», - գրել է երիտասարդ մայրիկը։

Մադոննա Հարությունյան

Ավելի վաղ հրապարակված կադրերում Մադոննան բիկինի էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու կերպարն ամբողջացրել ակնոցով։ Հետեւորդները դրական խոսքեր էին ուղղել նրան․ «Ռումբ»։

                                                           



© NEWS.am STYLE